Հանուն բնական գեղեցկության. աղջիկը 1 տարի չի սափրել մարմինը՝ բնական գեղեցկությունը ցույց տալու համար


21:30 , 5 մարտ, 2018

Լեհաստանում բնակվող Սոնյա Ցիտրովսկան որոշել է սեփական փորձարկումն անցկացնել և բնական գեղեցկությունը ցույց տալու համար ամբողջ տարվա ընթացքում չի հեռացրել մարմնի մազերը։ Ինչպես նշում է Սոնյան, սկզբնական շրջանում նրա ամուսինը դեմ է եղել գաղափարին, սակայն այժմ սատարում է նրան և հորդորում բոլոր աղջիկներին պահպանել բնական գեղեցկությունը։

Տարօրինակ է, սակայն Սոնյայի փորձարկումը դրական արձագանք է ստացել համացանցում. հազարավոր կանայք հետևում են նրան սոցցանցերում և հորդորում նույն կերպ շարունակել։ Շատերը նշում են, որ Սոնյան դարձել է իրենց համար օրինակ և իդեալ, ինչին նրանք ձգտում են։