Իրինա Թովմասյանի դստեր 5-ամյակի հյուրերն ու առաջին տեսահոլովակի պրեմիերան. Bravo.am


16:30 , 5 մարտ, 2018

Bravo.am-ը գրում է.

Երեւանյան մանկական սրճարաններից մեկում երեկ տեղի ունեցած խնջույքի մասնակիցներն էին Լուսինե Թովմասյանը, Նելլին եւ Իրինա Թովմասյանի մյուս հարազատներն ու մտերիմները, իսկ առիթը վերջինիս միջնեկ դստեր՝ Ալվինայի 5-րդ տարեդարձն էր:

Փոքրիկ գեղեցկուհու համար երեկոն կրկնակի տոնական էր, քանի որ նա հյուրերին ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը՝ նկարահանված «Մայրիկ» երգի հիման վրա: Աղջնակի երգը նվիրված է մայրիկին, հեղինակը Սուսաննա Բարսեղյանն է: