Ի՞նչ կփոխվի այն մարդկանց կյանքում, ովքեր սկսեն ամեն օր վազել


04:30 , 5 մարտ, 2018

Վազքը շատ օգտակար է առողջության համար և կան մի քանի հստակ փոփոխություններ, որոնք միայն դեպի լավն են: Եթե դուք ընտրեք ամենօրյա վազքն առավոտյան, ապա առաջին հերթին զերծ կմնաք  սթրեսից, որն ազդում է ոչ միայն տրամադրության ու ախորժակի վրա, այլև կարող է հետևանքներ թողնել ֆիզիկական և առողջական ինքնազգացողության վրա:

Վազքի ժամանակ մարդն ազատվում է ավելորդ էներգիայից, որը լարում է նյարդերն ու առաջացնում գլխացավ:

Վազքի ժամանակ օրգանիզմն արտադրում է էնդորֆին և դոֆամին, ինչը հիանալի է անդրադառնում լավ ինքնազգացողության վրա:

Ամենօրյա վազքն ակտիվացնում է մկանային տոնուսը և այրում ավելորդ կիլոգրամները: Հետաքրքիր է, բայց վազքն անդրադառնում է նաև կենտրոնացած լինելու վրա: Վազքի ժամանակ ուղեղն արագ է աշխատում և նկատում դիմացը հանդիպող ծառերն ու քարերը, ճանապարհի ընթացքը:

Վազքի միջոցով կլավանա նաև իմունային համակարգը: Վերանում է մարդու քրոնիկ հոգնածությունը: Բացի այդ՝ վազքը լավ է անդրադառնում նաև սեռական կյանքի վրա: