13:00 , 4 մարտ, 2018Armday.org-ը գրում է.
49 ամյա Աշտարակի շրջանի Օհանավան գյուղի բնակիչ Արթուր Պողոսյանի մոտ ախտորոշվել է` Պարանոցի, քթի և հարքթային ծոցերի քաղցկեղ: Նա մեր օգնության և ֆինանսական աջակցության կարիքն ունի քիմիոթերապիայի փուլն անցնելու համար: Միակ վաստակողը որդին է, ով գտնվում է Ազգային բանակում: Ընտանիքը սոցիալապես անապահով է և Արթուրը չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել:
8 ամիս առաջ ճանապարհելով որդուն ծառայության ազգային բանակ , դիմեցին բժշկի և բժիշկներն հայտնաբերեցին, որ կա քաղցկեղ ։ Անմիջապես անցնում են բուժման ։ Ընդունել է արդեն քիմաթերապիայի 7 կուրս։ Արդյունքը բարելավելու համար անհրաժեշտ է արդեն ավելի ուժեղ քիմիաթերապիայի կուրսեր անցնել։ Ընտանիքն արդեն հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ աշխատող ձեռքն այլևս ի վիճակի չէ աշխատել, իսկ որդին արդեն բանակում է ծառայում ութ ամիս ։ Այս պահին անհրաժեշտ է արագ բուժում։
Առավել մանրամասն կարող եք դիմել ընտանիքին 093 62 27 70 Արթուր Պողոսյանի համարն է։


