Խոշոր ավտովթար Երևանում. Ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ները. կան վիրավորներ


12:40 , 4 մարտ, 2018

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում ճակատ- ճակատի բախվել են Volkswagen Passat մակնիշի 35 MA 939 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 09 US 173 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գիրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի, ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։