Ընդդի­մությունը պետք է ունենա իր ստվերային կա­ռավարությունը, վարչապետը


14:19 , 3 մարտ, 2018

Ինչպես արևմտյան երկրներում է, ընդդի­մությունը պետք է ունենա իր ստվերային կա­ռավարությունը, վարչապետը, որոնք պա­տասխանատու կլինեն կառավարության որոշումների, մշակվող քաղաքականություն­ների քննադատության և ուսումնասիրություն­ների համար: Սա խորհրդարանական վե­րահսկողության լավ գործիք կարող է դառնալ, և Հայաստանի քաղաքական կյանքում այ­լընտրանքային թիմ և այլընտրանքային օրա­կարգ ձևավորելու հրաշալի գործիք է:

Կար­ծում եմ, որ ընդդիմությունը վաղ թե ուշ գալու է այս ձևաչափին: Ես մի փոքր հուշում անեմ, որ շատ ճիշտ ձևաչափ կլինի, սա կնպաստի իրենց երկարատև գործունեությանը: Հասարակության համար տեսանելի կլինի, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն բերեցին Հարկային օրենսգրքի այս փաթեթը, իսկ ի՞նչ է առաջարկում ստվերային կառավարությունը: Մենք պետք է Հայաստա­նի դիսկուրսը փոխենք:

Ստվերային կառավա­րության միջոցով հնարավոր է ստեղծել բո­վանդակային և կադրային այլընտրանք: Սա խորհրդարանական կառավարման համա­կարգում անուրանալի ավանդ կլինի ընդդի­մության կողմից։