«Թուրքիան իրականացրեց «Ձիթենու ճյուղ» օպերացիան քրդերի դեմ, բավականին լավ դիմադրություն ցուցադրեցին քրդերը, չնայած բավականին փոքր ռեսուրսներին: ԱՄՆ-ը մեծ թափով աջակցում է Քրդստանի ձևավորման գաղափարին, թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին վատ վիճակում են, չնայած սրան՝ ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ, որը հանգեցնելու է ներքին և արտաքին ճնշումների, որոշ փորձագետների կարծիքով նաև իշխանափոխության Թուրքիայում, քանի որ ներկայումս Էրդողանը կարողանում է և հաջող ռազմական գործողություններ իրականացնել, և հաջող ներքին հռետորաբանություն կիրառել՝ բարձրացնելով Թուրքիայում ազգայնականության մակարդակը և տրամադրությունները, բայց բավարար է մի սխալ հաշվարկ և արդյունք Աֆրինում, ներքին խժդժություններն անխուսափելի կլինեն: Հենց այս հաշվարկներից ելնելով և հետագայում հայ-թուրքական կարգավորման հեռանկարը գիտակցելով՝ Ալիևը որոշեց տեղափոխել ընտրությունների օրը, քանի որ վստահ չէր, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի, հետևաբար նաև Ադրբեջանի հետ ամիսներ անց»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե ԼՂ հակամարտությունը պետք է շուտափույթ կարգավորվի, և հարցին, թե ինչի՞ է պատրաստ Թուրքիան, եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը սրվի:
Տարասովի կարծիքով՝ ինչպես էլ զարգանան իրադարձությունները Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգները շարունակելու է ճնշումը Թուրքիայի իշխանությունների նկատմամբ քրդական հարցով, Թուրքիայում ներքին փոփոխությունների դեպքում պարտադրելու է նաև անցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: