Լևոն Արոնյանը հաղթեց Ալյոխինի հուշամրցաշարը


10:30 , 2 մայիս, 2013

Հուշամրցաշարն անց էր կացվում երկու փուլով և մասնակցում էին աշխարհի ուժեղագույն 10 շախմատիստներ, այդ թվում նաև աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Ուժեղագույն շախմատիստներից մրցաշարին չէր մասնակցում միայն ռեյտինգային աղյուսակը գլխավորող Մագնուս Կառլսենը:

Հավաքելով 5.5-ական միավոր` Արոնյանը և Գելֆանդը կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջին հորիզոնականը զբաղեցրեց Արոնյանը` Գելֆանդին թողնելով միայն մրցաշարի երկրորդ տեղը զբաղեցնելու բերկրանքը :))

Շնորհավորում եմ Արոնյանին և մեզ բոլորիս Արոնյանի հերթական հաղթանակի կապակցությամբ:

Հ.Գ. Թե չէ դրել Ֆեյսբուքում «Բարսելոնայի» պարտությունն ենք քննարկում, Արոնյանի փառահեղ հաղթանակը թողած:)

Հ.Հ.Գ. Մանրամասները` այստեղ:)