Խոջալուի «դեպքերին» ընդառաջ Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը հետաքրքիր ակցիա է իրականացրել (Photo)


16:05 , 2 մարտ, 2018

Ուկրաինայում ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ բավական հետաքրքիր մի ակցիա է իրականացվել։ Դեսպանատան շենքի ճակատային մասում Խոջալուի տխրահռչակ դեպքերին ընդառաջ մի պաստառ է հայտնվել, որում մեջբերված են այն ժամանակվա Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խոսքերը, որում ասվում էր.

«Խոջալուի ողբերգությունը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունն ինձ տապալելու համար, և հայերը դրա հետ ոչ մի կապ չունեն»։