Ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները ՀՀ նոր նախագահի ընտրությունից հետո


15:30 , 2 մարտ, 2018

Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես կկառուցվեն հայ-ռուսական հարաբերությոնները Հայաստանի նոր նախագահի ընտրությունից հետո:

«Մեր հարաբերություններն ունեն պատմական բնույթ, ինչպես նաև դրանց վեկտորն ամրագրված  է երկկողմ փաստաթղթերում, ուստի ելնում ենք այն բանից, որ զարգացումը  կլինի այնպիսին, ինչպիսին ազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների ընթացքում սահմանված է երկկողմ համաձայնագրերով և նախևառաջ ելնելով երկու երկրների  ժողովուրդների բարեկեցության և շահերի  սկզբունքներից»,- ասել  է Զախարովան:

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթաց պաշտոնական Ստեփանակերտի վերադարձի նպատակահարմարությունը` ԱԳՆ-ի ներկայացուցիչը պատասխանել  է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը չի  փոխվել: