Մի սիրահարվեք Կշեռքներին. ահա թե ինչու


18:00 , 2 մարտ, 2018

Կշեռքների հետ ձեզ դժվար կլինի. սիրո այս պատմությունը դուք կհամեմատեք մյուսների հետ։ Նոր ստանդարտներ, որոնց մասին դուք նույնիսկ չեք էլ մտածել, հանկարծ կհայտնվեն ձեր առաջ։

Մի սիրահարվեք Կշեռքներին, որովհետև նրանք չեն սիրում մարտնչել, բայց անում են ամեն բան իրենց ուզածին հասնելու համար։ Նրանք լավ ձևացնում են, որ ամեն ինչ կարգին է, որովհետև նրանց դուր չեն գալիս խնդիրները։

Նույնիսկ եթե նեղացնեք Կշեռքներին, նրանք չարություն չեն պահի ձեր հանդեպ։ Նրանք վատը չեն խոսի ձեր մասին։ Նրանք պարզապես առաջ կշարժվեն ու ձեզ ամենայն բարիք կմաղթեն։

Մի սիրահարվեք Կշեռքներին, որովհետև նրանք կհարգեն ձեզ ու հոգ կտանեն ձեր մասին, միշտ կժպտան ձեզ։ Նրանք ավելի շատ մտածում են այլ մարդկանց երջանկության մասին։

Նրանք կգրեն ձեզ կամ կխոսեն ձեզ հետ առավոտյան։ Դա կլինի զրույց, որ կստիպի ձեզ բարձր ծիծաղել, ու կդառնան ձեր ամեն օրվա լավագույն մասը։

Մի սիրահարվեք Կշեռքներին, որովհետև նրանք միշտ ձեր մեջ լավագույնը կտեսնեն։ Նույնիսկ երբ դուք գոհ չեք ձեզնից, նրանք կհիշեցնեն ձեզ՝ ով եք դուք իրականում։

Մի սիրահարվեք Կշեռքներին, որովհետև նրանք ձեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին կաք, նույնիսկ ձեր վատ կողմերը։ Նրանք կգան ձեր կյանք, երբ մյուսները կգնան, ու ձեզ հետ կանցկացնեն ամեն փոթորիկ։

Մի սիրահարվեք Կշեռքներին, որովհետև երբ հասկանաք, որ կարող եք վստահել միմյանց, այդ կապը հավերժական կդառնա, ու դուք կապրեք ձեր կյանքը՝ չկարողանալով հասկանալ՝ ինչպես եք ապրել առանց նրանց։

Մի սիրահարվեք Կշեռքներին, որովհետև նրանք ձեզ կդարձնեն ավելի լավը, քան դուք երբևէ եղել եք։ Նրանք կդառնան ձեր կողմնակիցն ու համար 1 երկրպագուն։

Մի սիրահարվեք Կշեռքներին, եթե չեք կարող թույլ տալ նրանց լինել ուշադրության կենտրոնում, որովհետև ամեն սենյակ, ուր նրանք կմտնեն, բոլորի հայացքները կուղղվեն նրանց վրա։

Մի սիրահարվեք Կշեռքներին, որովհետև նրանք երբեք ջանք չեն խնայի ու չեն հիասթափեցնի ձեզ, նույնիսկ եթե հազար գործ ունենան, կհասկանան ինչպես լինել այնտեղ, ուր պետք է ձեզ։

Մի սիրահարվեք Կշեռքներին, եթե պատրաստ չեք իսկապես պաշտպանել մեկին։ Նրանք հակված են լավագույնը տեսնելու բոլորի մեջ, այդ պատճառով չափազանց շատ շանս են տալիս մարդկանց։ Նրանց դուր է գալիս հավատալ, որ յուրաքանչյուրն ունի բարի շարժառիթներ, ինչպիսին հենց իրենցն են։

Մի սիրահարվեք Կշեռքներին, որովհետև նրանք կդառնան ձեր լավագույն ու ամենաիսկական սերը։