20:20 , 1 մարտ, 2018ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոբուսի մեջ քաղաքացու դրամապանակը հափշտակելու դեպքի հանգամանքները:
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 27-ին ՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ հափշտակել է բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել են կնոջ և ամուսնու բանկային քարտերը, կանխիկ գումար: Պարզվել է, որ գողացված բանկային քարտերով կատարվել է գումարի կանխկացման գործարք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: