Տղան դաջվածք է արել անգամ իր լնդերի վրա ու աչքերի մեջ․ ահա թե ինչի է վերածվել նա հիմա (Photo)


18:15 , 1 մարտ, 2018

Մեր օրերում դաջվածքները բավականին տարածված են։ Ոմանց համար դա ընդամենը գեղեցիկ զարդարանք է մարմնի վրա, մինչդեռ ոմանց համար այն շատ կարևոր իմաստ ու նշանակություն ունի։ Ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, սակայն 27-ամյա այս բրիտանացի տղայի համար արվեստը, ինչպես ինքն է բնորոշում, սահմաններ չունի։

Էլի Ինքը դեռ մանկուց ցանկացել է ձևափոխել իր մարմինն ու կատարյալ դարձնել։ Նրա ոգեշնչման աղբյուրն իր մորեղբայրն էր, ով Իսպանիա հանգստի մեկնելուց հետո մեծ դաջվածքով էր վերադարձել։ Այն տեսնելուց հետո Էլին միանգամից գայթակղվեց և որոշեց իր մարմինն էլ ծածկել դաջվածքներով։

«Միակ մարդը, ով կարող է հասկանալ ինձ, միայն ու միայն ես եմ։ Երբեք չեմ փորձել մյուսներին բացատրել, թե ինչու եմ որոշել այս քայլին գնալ։ Միշտ հրապուրված եմ եղել արվեստով։ Պիկասոյով դեռ մանկուց եմ ներշնչվել։ Սիրում եմ հատկապես աբստրակտ ոճի արվեստը։ Միշտ ցանկացել եմ նմանվել Պիկասոյի կտավների միջի աբստրակտ կերպարներին»,- պատմում է Էլի Ինքը։

Բրիտանացի երիտասարդն այնքան է տարվել դաջվածքներով, որ դաջվածքներ էր արել անգամ բերանում՝ լնդերի վրա, և աչքերի մեջ։

«Իմ հասցեին հնչում են թե՛ հաճոյախոսություններ, թե՛ քննադատություններ։ Փորձում եմ արհամարհել բացասական կարծիքները, որոնք հիմնականում մեծերի կողմից են լինում»։