Մարտի 1-ին դուք զոհերին չեք հիշում, դուք օգնում եք կեղծավոր ընդդիմությանը


11:13 , 1 մարտ, 2018

Երկար ստատուս, որից հետո կարաք ինձ սպանեք, մորթեք, բլոկեք, բայց մի պահ մտածելուց հետո:

Այսօր արդեն մարտի 1-ն ա։ Մարտի մեկը, որը գարնան առաջին օրն է, գարուն, որը խորհրդանշում է գեղեցիկ ու գունագեղ ծաղիկներ, հրաշք եղանակ, հոգու ջերմություն, դե իհարկե, ներքին և արտաքին զգացմունքների աճ։
Ինչի համար եմ դա ասում՝
Արդեն 24։26-ն ա ու ողջ համացանցն արդեն լցված է հայտնի «Մարտի 1-ի» լուսանկարներով, սաղ համացանցը ցավ, տխրություն, մեղադրանքներ, կռիվ, իրար միսուտոցի ու, իհարկե, օգտատերերի երկու մասի բաժանում։
Մեծ ցավ է իհարկե, հայ մարդիկ են անմեղ մահացել... ԿՆԵՐԵՔ ինձ, բայց դա չի նշանակում, որ գիշերը 12-ից պետք է ամեն ինչ դարձնել գաղջ, ամեն ինչ սևացնել ու մոռանալ, որ գարնան առաջին օրն է։ 
Սիրելիներս, ո՛չ ընդդիմությունն է մի բանի պետք, ո՛չ իշխանությունը, երկուսն էլ մենակ իրանց մասին են մտածում, իրանք ձեր մասին չեն մտածում, իրանց խնդիրը մեկը մեկին բան լսցնել ու դիվիդենտներ գողանալն ա՝ միմիայն «աթոռի» համար, ՄԻ ՄՏԵՔ էդ կեղտոտ խաղերի մեջ։
Չեմ հիշում՝ ով է ասել, բայց պիտի ցիտեմ. «Մարտի մեկին կորցրին միայն զոհերի ընտանիքները, և մենք կորցրինք հայերի, ու վերջ»...
Թողեք այդ մարդկանց հոգիները հանգիստ, մարդկանց ցավն ամեն տարի միայն մի օր փիառվելու համար ՄԻ ԱՎԵԼԱՑՐԵՔ....
Շնորհավոր գարնան առաջին օրը, բացեք ձեր հոգու վառ կողմերն ու վայելեք գարունը... Սևացնելով ո՛չ դուք կշահեք, ո՛չ էլ զոհերը և նրանց հարազատները...
Մի խաղացեք կեղտոտ խաղերը... ԴՈւՔ զոհերին չեք հիշում, դուք օգնում եք կեղծավոր ընդդիմությանը և իշխանությանը ևս մեկ անգամ դիվիդենտ հավաքել ուրիշի տխրության վրա։
Թող էս գարունը ձեզ մեծ սեր բերի։