Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին վերջին հրաժեշտը կլինի մարտի 2-ին. կառավարական հանձնաժողով


23:50 , 28 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ եւ ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, Մովսես Խորենացու մեդալակիր, կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին, ժամը 18:00-20:00-ը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը՝ մարտի 2-ին, ժամը 11:00-13:00-ը՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում (Երեւան, Մովսես Խորենացու փող., 18 շենք): Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Այս մասին տեղեկացնում է Ալբերտ Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովը, որ ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ:

Արվեստագետը մահացել է փետրվարի 28-ի առավոտյան՝ 81 տարեկան հասակում