Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս. «Սաղ հեչ ,ժողովուրդ ջան, չմոռանաք մայիսի 6-ին ընտրությունների գնալ»


13:16 , 8 ապրիլ, 2012

Դեմք ա էս Գարեգին Բ-ն... Պատարագի ընթացքում ասում ա `Աստված հարություն տվեց իր որդուն`Հիսուսին,էս կողմ, էն կողմ... մեկ էլ ,թե բա`էդ սաղ հեչ, ժողովուրդ ջան, չմոռանաք մայիսի 6-ին ընտրությունների գնալ, քանի որ մեր բոլորի միասնական երազանքների ապագան հենց ընտրություններով է պայմանավորված: Այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: Ամեն