2018 թվականի մարտի 1-ից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է դեղատոմս ներկայացնի:
Սա դեղատոմսով դեղերի վաճառքի առաջին փուլն է, երկրորդն ու երրորդը սպասվում են հուլիսին (բոլոր ներարկումային դեղերը) և հոկտեմբերին (մնացած դեղերը): Հայաստանում գրանցված 4700 անուն դեղից հոկտեմբեր ամսից առանց դեղատոմսի կվաճառվի 1060-ը:
Այս փոփոխությունները նախատեսված էին 2006 թվականին ընդունված «Դեղերի մասին» նոր օրենքով: