Մաուզերով մայրիկը VS ուսուցիչները


19:05 , 1 մայիս, 2013

Չգիտես ինչու էսօր՝ մայիսի 1-ով, հիշել եմ ուսուցիչներին:Ամեն անգամ աշխատանքի գնալիս, անցնելով ԲԵլինսկու դպրոցի կողքով, լսում եմ հիստերիկ ուսուցիչների բղավոցները: Ուղեղս մթագնում է, երբ պատկերացնում եմ, որ ապագայում իմ զավակներն էլ են արժանանալու նման բախտի՝ դառնալով ինչ-որ դասատուի ինքնահաստատման փորձադաշտ: Իմ դեպքում միակ լուծումը ՄԱՈՒԶԵՐՈՎ դպրոց այցելելը կլիներ: 

Հետո հիշում եմ անցյալ տարի Մալաթիայի դպրոցներից մեկում ինձ ուղղված ուսմասվարի խոսքը. «Այ բալա ջան, մենք մեր դպրոց ինչ-որ մարդու իրավունք, երեխաների իրավունքների ինչ-որ դրսի կազմակերպություններ չենք թողնում, որ մեր երեխեքին «սխալ» բաներ չսովորեցնեն»: Ու էն ժամանակ էլ մաուզերն էի հիշել:

Ու հիմա էլ պատկերացնում եմ, որ մի օր ղժժալու հոդված կպատրաստեմ իշխանություններին պաթոսային ձոն նվիրած ուսուցչի մասին ու հետո կպարզվի, որ նա իմ զավակի դասատուն է... ու ինչ, էլի մաուզե՞ր...

Հ.Գ. Մեզ միշտ սովորեցնում են, որ դպրոցը լուսավորում է միտքը, ցավոք, իրականում այն սովորեցնում է, թե ինչպես դառնալ ստրուկ ու կամակատար: Իմ դեպքում կամ երեխաներս պետք է կրթություն ստանան Հայաստանից դուրս՝ հեռու բոլոր հետխորհրդային երկրներից, կամ էլ օրումեջ իրենց «բողոքավոր» մայրիկը պետք է դպրոց այցելի իր ՍԻՐԵԼԻ ՄԱՈՒԶԵՐՈՎ: