Աղբանոցում մահացած հայտնաբերված նորածինը կնոջ 7-րդ երեխան էր. մայրը հայտնաբերվել է


11:40 , 27 փետրվար, 2018

Երևի երկու տարի առաջ կլինի, որ ես ասում էի՝ անիմաստ երեխա բերելը չի կարող գովելի լինել ու հիմք լինել մտածելու, որ զատո դրանով բնակչության քանակն է մեծանում: 

Ես էլի նույն կարծիքի եմ․ ավելի լավա՝ երկու երեխա ունենաս ու պատվով պահես (եթե 10-ի պահելու հնարավորություն չունես), քան շատ ունենաս ու էդ երեխաների ճակատագրի հետ խաղաս: 
Հիմա 21-րդ դարն է, ու մեր մեծ տատերի նման չես կարա մի 15 երեխա բերես ու թողես՝ իրանք իրանց մեծանան, երկիրը փոխվելա, մարդիկ փոխվել են, ապրելու կանոնները փոխվել են: