Մհերը` «Դեպի Եվրատեսիլ»-ի նկարահանումների ավարտից հետո Սևակ Խանաղյանի հետ վիճելու և միմյանց քաշքշելու մասին


11:30 , 27 փետրվար, 2018

Երեկվանից համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլի նկարահանումների ավարտից հետո Մհերն ու Սևակ Խանաղյանը վիճել են, ավելին` քաշքշուկ է սկսվել, որին ստիպված են եղել միջամտել նաև Մհերի պրոդյուսերն ու  Հանրայինի անվտանգության աշխատակիցները։

Սակայն այս ամենն իրականությանը չի համապատասխանում: Երգիչ Մհերն Instagram-ի իր էջում հրապարակել է տվյալ հոդվածի լուսանկարն ու դրան կից գրել. «Կեղծ լուրեր» (Fake news):

Հիշեցնենք, որ Մհերի պրոդյուսերը` Գերոգի Հարությունյանը երեկ իր հարցազրույցում նշել էր, որ մրցույթի արդյունքները կեղծված են. «Սևակի դեմ մենք ոչինչ չունենք, նա տաղանդավոր արտիստ է: Պարզապես, երբ արդյուքներն ամփոփելուց հետո նրանք իրենց պայուսակներից հանեցին շամպայնը և տոնեցին իրենց հաղթանակը, ապացուցում է այն, որ ամեն բան նախօրոք որոշված էր»: