«Իրատես». Դաշնակցականների տունն էլի կռիվ է ընկել. Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը համաձայնության չեն գալիս


10:50 , 27 փետրվար, 2018
«Ասում են, թե դաշնակցականների տունն էլի կռիվ է ընկել, այս անգամ` ապագա փոխվարչապետի աթոռի շուրջը. զմիմյանս անտիդաշնակցում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը:
 
Առաջինին «բարեկեցում» է Կարապետյանների կոնգլոմերատը («Տաշիրի» Կարեն Կարապետյանն ու Աղվան Վարդանյանը քավոր-սանիկ են), իսկ վերջերս կաթնամթերքի բիզնեսի մեջ «թաթախված» Լոքյանն «անձամբ է ճանաչում» ոչ միայն Մատենադարանի ապագա տնօրեն, ՀՀ նախագահի եղբայր ու իր մտերիմ Լևոն Սարգսյանին, այլև մշտապես վայելում է Սերժ Սարգսյանի բարեժպիտը:
 
Ու հիմա կառավարության մատույցներում «մոլեգնում է դաշնակցական տերտերը». բանն այն է, որ ընկեր Հրանտն ու ընկեր Արմենը  (Ռուստամյան) ասել են` չենք խառնվելու էդ պատմությանը, դուք ձեր մեջ որոշեք: Ու մինչ նրանք «որոշում» են, հայտնի դարձավ, որ փոխվարչապետներ են դառնալու Արմեն Գևորգյանն ու Վաչե Գաբրիելյանը. ՀՅԴ-ի համար տեղ չիք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: