Airbus Beluga բեռնատար ինքնաթիռն օդաչուի խցի հրդեհի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել


22:20 , 26 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Airbus Beluga խոշորագույն բեռնատար ինքնաթիռը Գերմանիայի Համբուրգ քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել՝ ինքնաթիռի մատույցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, հայտնում է Bild-ը:

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել օդաչուի խցում, նախնական տեղեկություններով՝ հաղորդալարի այրումից, դեպքը եղել է այսօր՝ կեսօրին մոտ:

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Համբուրգի Ֆինկերվերդեր կոչվող փոքր  օդանավակայանում: Օդանավի անձնակազմը՝ բաղկացած 3 անդամից, չի տուժել: