23:00 , 26 փետրվար, 2018Ամերիկացի մասնագետները եկել են եզրակացության, որ կարմիր մսի սիրահարները հակված են ընկճախտի ռիսկի ավելին, քան նրանք, որոնց սննդակարգը հիմնված է մրգերի ու բանջարեղենի վրա։
Ռաշ համալսարանի բժշկական կենտրոնի և ԱՄՆ Նյարդաբանության ակադեմիայի հետազոտողների կարծիքով՝ բանջարեղենի և մրգերի կանոնավոր օգտագործումը հանդիսանում է ընկճախտի դեմ պայքարի ամենապարզ միջոց, հայտում է The Telegraph-ը։
Մասնագետները 6 տարի վերլուծել են 80-ից բարձր տարիքի ավել քան 1000 անձանց սննդակարգը՝ կանոնակարգելով այն։
Գիտնականները եկել են եզրակացության, որ կարմիր մսից, հագեցած ճարպերից, շաքարավազից խուսափող մարդիկ 11 տոկոսով ավելի քիչ են տառապել դեպրեսիվ խանգարումնրից։