Սպիտակ ձիով ասպե՞տ, թե՞ շքեղ մեքենայով գործարար. ի՞նչ անել, ամուսնանալ հաշվարկո՞վ, թե՞ սպասել նրան` այն միակին


17:31 , 1 մայիս, 2013

Մերօրյա աղջիկների երազանքերի արքայազնը ոչ թե սպիտակ նժույգով, ազնիվ, քաջ ասպետի կերպարն է, այլ սև շքեղ մեքենայով գործարարը: Հոռետեսներն ասում են, թե սիրո վրա հիմնված ամուսնություններ այլևս չեն լինում: Ամեն ինչ հաշվարկ է ու մաթեմատիկա, իսկ լավատեսները հավատում են, որ շուկայական հարաբերությունները երբեք չեն կարող խառնվել սիրո գործերին: Այսօր «Ազատ գոտում» ցույց կտանք չոր հաշվարկով ամուսնացածներին ու դեռևս ռոմանտիկ հարաբերությունների սպասողներին: Ի՞նչ անել՝ ամուսնանալ հաշվարկո՞վ, թե՞ սպասել նրան` այն միակին: