Պետք է ընդունենք, որ չարաշահումներով զբաղվող բուրգեր կան արդարադատության, դատախազության և այլ ոլորտներում


16:26 , 1 մայիս, 2013

Եթե ընդունում ենք, որ ոստիկանական համակարգում գործել է ու գործում է ապօրինություններով, շորթումներով, չարաշահումներով զբաղվող հզոր ֆինանսական բուրգ, ապա պետք է ընդունենք, որ նման բուրգեր կան ու գործում են նաեւ դատախազությունում, արդարադատության համակարգում, կրթության, առողջապահության ոլորտներում, սոցիալական համակարգում, ֆինանսա-բանկային աշխարհում, ու մեծ հաշվով՝ Հայաստանի կառավարական ողջ համակարգում...