«Տարոնականություն» սկզբունքի գաղափարական հենքերը


14:44 , 1 մայիս, 2013

«Տարոնականություն» սկզբունքի գաղափարական իրական հենքը՝ 

Տարոնականությունը, իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային բարոյականը, ձգտում է արմատախիլ անել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը ներքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել արտաքին վտանգի դեմ:

«Տարոնականություն» սկզբունքի գաղափարական արդի հենքը ՝
Տարոնականությունը, իբրեւ սկզբունք որդեգրելով ներցեղային անբարոյականը, ձգտում է արմատավորել ներքին պայքարի ախտը, բովանդակ հայության ուժերը արտաքին ճակատից տեղափոխել եւ կենտրոնացնել ներքին՝ սոված ու բարոյալքված լինելու վտանգի դեմ:

Հ.Գ.Փոխվում են ժամանակները, փոխվում են գաղափարախոսությունները, իսկ ամենացավալին այն է, որ դա կատարվում է մի քանի խամաճիկների «թեթև» ձեռքով՝ նպատակ ունենալով լցնել իրենց «Դանայան տակառ» հիշեցնող գրպանները: