Նման բանից հետո շարունակել սիրել կյանքը՝ հերոսություն է. ահա թե ինչ է պատահել այս աղջկան


06:00 , 24 փետրվար, 2018

Մոտ 10 տարի առաջ Նաստյան բավականին երջանիկ էր: Նա հետաքրքրվում էր դիզայնով և մասնակցում մրցույթների, բայց մեկ րոպեում աղջկա կյանքը լիովին փոխվեց:

2008 թվականին նա ավտովթարի ենթարկվեց և կորցրեց երկու ոտքը, 40 օր գտնվեց կոմայի մեջ և հրաշքով ողջ մնաց:

Նրան բարեգործությունների ու նվիրատվության միջոցով ուղարկեցին Գերմանիա՝ բուժվելու, ուր նրան սպասում էին դժվար վերականգնում, ծանր վարժություններ, ցավ ու արցունքներ:

Որոշ ժամանակ անց գերմանացի հայտնի լուսանկարիչ Դիրկ Գելբրեխտը տեղի թերթում կարդաց նրա մասին և որոշեց հայտնի ամսագրերի համար նրա հետ ֆոտոսեսիա անել:

Նա հավատում է, որ անգամ այսպիսի կարգավիճակով կկարողանա կարիերա ունենալ և ամեն ինչ անում է նպատակին հասնելու համար: