Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատունը կգործի այս մայիսից


00:30 , 24 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

Երուսաղեմում բացվելիք ԱՄՆ-ի դեսպանատունը կսկի աշխատել արդեն մայիսին, այն տեղակայված կլինի Արնոնա թաղամասում՝ ամերիկյան հյուպատոսարանի այժմյան շենքում:

Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը. «Մենք նոր դեսպանատուն կբացենք Երուսաղեմում մայիսին, առայժմ այն կգործի հյուպատոսարանի շենքում, բաղկացած կլինի դեսպանից ու փոքր աշխատանքային խմբից»,-ասել է նա:

Նախորդ տարեւվերջին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց այն մասին, որ Ամերիկան Երուսաղեմն է ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք եւ որպես առաջին քայլ, այնտեղ կտեղափոխվի իրենց դեսպանատունը: Սա այն դեպքում, երբ բոլոր դեսպանական ներկայացուցչական կառույցները տեղակայված են Թել-Ավիվում:

Թրամփի այս հայտարարությունը զանգվածային ցույցերի, զոհերի ու վիրավորների, գրեթե պատերազամական իրավիճակի պատճառ դարձավ, մինչեւ որ ՄԱԿ-ը պաշտոնապես չեղարկեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հռչակելու միտքը:

Երուսաղեմի կարգավիճակը իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի առանցքային խնդիրն է: