«Չորրորդ իշխանություն». Ինչո՞ւ են ռուսները Սոթքում պատանդ պահել եվրոպացի տուրիստին


11:30 , 23 փետրվար, 2018
««ՉԻ» տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի «ԳեոՊրոՄայնինգ» Գոլդ ՍՊԸ ռուսական ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները բռնել են եվրոպացի տուրիստի, որը Քարվաճառից ոտքով հասել է Սոթք գյուղի տարածք: Վերջինս որոշել է գիշերել այդ ամայի տարածքում և այնտեղ վրան է խփել:
 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պահին վրա են հասել ոսկու հանքի անվտանգության աշխատակիցները, նրան բռնել են և 8 ժամ պահել պատանդի կարգավիճակում:
 
Հետագայում եվրոպացի զբոսաշրջիկն իր դժգոհությունն է արտահայտել այն մասին, որ ռուսները տեղյակ լինելով, որ ինքը եվրոպացի է, պահել են փակի տակ: Զբոսաշրջիկը պնդել է, որ իրեն պահել են ռուսական հատուկ ծառայությունների հրահանգով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: