«Հիմա ուրախանում են, տարիներ հետո կպարծենան և կհասկանան...». Էմմին Երևանի իր ամենասիրած վայրից որդիների լուսանկարն է հրապարակել (Photo)


09:22 , 22 փետրվար, 2018

Երգչուհի Էմմին Instagram-ի իր բլոգում տեղադրել է որդիների լուսանկարն՝ Առնո Բաբաջանյանի արձանի ֆոնին։ Հիշեցնենք, որ հայտնի արձանի հեղինակը Էմմիի հայրն է՝ Դավիթ Բեջանյանը։

Լուսանկարին կից Էմմին գրել է.

«Հիմա ուրախանում են: Տարիներ հետո կպարծենան և կհասկանան Երևանի կարևորությունն իմ կյանքում: Կգիտակցեն, թե ինչ է իրենց թողել պապիկը վարդագույն Երևանի կենտրոնում»։