Մայիսի 1` վիրտուալ և նոստալգիկ տոն, ցավոք ուրիշ ոչինչ


10:53 , 1 մայիս, 2013

1886թ. մայիսի 1-ին Չիկագոյում տեղի ունեցած հանրահավաքից սկսվեց աշխատանքի և աշխատող մարդու կարևորումը աշխարհում: 1889 թ. Փարիզի կոնգրեսը հայտարարեց այս օրը աշխատավորների օր և առաջարկեց այն դարձնել տոն: Մեր օրերում աշխարհի ավելի քան 140 երկիր տոնում է Մայիսի 1-ը:
Հայաստանը այս պահին չեմ կարծում, որ լիարժեքորեն տոնում է մի տոն, որը կապված է մեր պետության կարևորագույն խնդրի` աշխատանքի հետ: Աշխատատեղերի բացակայությունը ստիպում է մեր քաղաքացիներին լքել Հայաստանը, մասնագետները չեն կարողանում գոյատևել և պահել իրենց ընտանիքները, լավագույն ուսանողները ձգտում են մեկնել զարգացած երկրներ: Բանվոր հասկացողության և կարգավիճակի մասին էլ չեմ խոսում: Իսկ տոն ունենալ օրացույցում որպես տոն դեռ չի նշանակում, որ մեր հասարակության համար այն իրական տոն է: Վիրտուալ և նոստալգիկ տոն, ցավոք ուրիշ ոչինչ: