Այս աղջիկը նիհարել է 34 կիլոգրամ՝ հրաժարվելով ընդամենը մեկ մթերքից


02:30 , 21 փետրվար, 2018

Նիհարելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կամքի ուժ, համառություն: Այս աղջիկը՝ Քեթի Համիլթոնը, կարող է օրինակ ծառայել շատերին: Նա կարողացել է նիհարել 34 կիլոգրամ:

Այն բանից հետո, երբ աղջիկը համալսարան ընդունվեց, քննությունների պատճառով շատ էր հուզվում և անընդհատ ուտում էր: Արդյունքում 3 տարվա ընթացքում նա գիրացել էր 30 կիլոգրամից ավելի: Նրա հիմնական սնունդը կազմում էին ֆասթֆուդն ու գազավորված ըմպելիքները:

Համալսարանն ավարտելուց հետո, երբ վերադարձավ հայրենի քաղաք, նկատեց մարդկանց հայացքները, որոնք զարմացած էին նրա արտաքինի վատթարացմամբ: Քեթին ամոթից որոշեց փոխել կյանքը: Նրա առաջին քայլը եղավ սննդից գազավորված ըմպելիքի բացառումը: Արդյունքը երկար չսպասեցրեց: Որոշ ժամանակ անց նրան հաջողվեց նիհարել 34 կիլոգրամ: