18:30 , 20 փետրվար, 2018Life.tert.am-ը գրում է.
Երգչուհի Նարե Գրիգորյանն այսօր պաշտոնապես ամուսնացել է։ Երգչուհին և մասնագիտությամբ իրավաբան Արամ Շամիլյանն այսօր իրենց միությունը գրանցել են զագսում։ Tert.am Life–ը ներկա է եղել զույգի ամուսնության արարողությանն ու իր ընթերցողներին է ներկայացնում արարողության ֆոտոշարքն ու մանրամասները։
Նարեն պատմեց, որ թեև ինքն ու Արամն այսօրվանից ամուսիններ են, միասին կսկսեն ապրել ամռանը, երբ կայանա նաև նրանց պսակադրությունը։
«Մեր հարսանիքը պետք է կայանար նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն ինչ–ինչ դժվարություններ եղան, որոնց պատճառով հետաձգվեց։ Որոշեցինք այս փուլում զագսի արարողությունն անել, ամռանը` պսակադրությունը։ Թեև այսօրվանից օրինական ամուսիններ ենք, միասին կսկսենք ապրել պսակադրությունից հետո։ Այժմ մեր տանը վերանորոգման աշխատանքներ են արվում»,– ասաց Նարեն։
%20copy.jpg?1519132976199)
Զագսի արարողությունից հետո ամուսիններն իրենց մտերիմների հետ խնջույքը շարունակում են Երևանի ժամանցի կենտրոններից մեկում։ «Մտածում էի` մեծ խնջույք անել, հետո հասկացա, որ դա կարելի է միանգամից հարսանիքին անել, իսկ հիմա միայն տան անդամներով և ամենամտերիմ մարդկանցով ենք լինելու։ Նույնիսկ ընկերներիս չեմ հրավիրել, քանի որ եթե մեկին հրավիրեի, մոտ 500 հոգու պետք է հրավիրեի, իսկ դա կդառնար հարսանիք։ Ընկերներս թող այս անգամ ներեն ինձ։ Ամեն ինչ դեռ առջևում է»,– ասաց Նարեն։
Երգչուհին այսօրվան հատուկ չի նախապատրաստվել. «Որպես այդպիսին` պատրաստվելու շատ բան էլ չկար։ Զգեստիս ընտրությունն էլ երեկ եմ արել։ Գնեցի մի զգեստ, որն ինձ դուր եկավ և կարող էի հագնել այսօր։ Մի քանի օր առաջ Արամի հետ այն մասին էինք խոսում, որ ամուսնությունը մեր կյանքում շատ բան չի փոխում։ Կարծում եմ` տպավորություններս ավելի վառ կլինեն հարսանիքից հետո»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
%20copy.jpg?1519132664159)
%20copy.jpg?1519132765501)
%20copy.jpg?1519132787764)
%20copy.jpg?1519132830937)
%20copy.jpg?1519132869589)