Պաշտոնանկություն ու նոր նշանակում՝ կառավարությունում


18:10 , 20 փետրվար, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն՝ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։

Դեմիրխանյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն։

Կարեն Կարապետյանի ստորագրած մյուս որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ է նշանակվել Ամալյա Եղոյանը։