Հայտնի են առաջին 5 մասնակիցների անունները, ովքեր անցան «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ փուլ


00:00 , 20 փետրվար, 2018

Life.tert.am-ը գրում է.

Կայացավ  «Դեպի եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ  հեռուստադիտողների և միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի քվեարկության  50/50 հարաբերակցությամբ եզրափակչի ուղեգիր ստացան Մհեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրան»։

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ասաց, որ եզրափակիչ անցած մասնակիցների անունները հայտարարում է պատահականության սկզբունքով և չի արտացոլում նրանց տեղերը։

Պայքարից դուրս մնացին «Գաթա» բենդը, Անգելը, Ժաննա Դավթյանը, Հայկ Կասպարովը և Թամար Կապրելիանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։