Հայաստանի փորձը լավագույնն է. ԵՄ-ի «կամ-կամ» դիրքորոշումը մասնատեց Ուկրաինան. Կոսաչեւ


21:10 , 19 փետրվար, 2018

Armtimes.com-ը գրում է.

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը ներկայացրել է իր տպավորությունները մյունխենյան համաժողովի շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկումից, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը եւ ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը:

Նա նշել է, որ քննարկվել է մի թեմա, որը համաժողովի կազմակերպիչները բավականին պրովոկացիոն են ձեւակերպել՝ «Պետությունները Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ. մո՞ւտք, թե՞ ելք» (In or Out: Countries In-Between Europe and Russia):

«Տեսակետները բոլորովին սպասելի էին. նախագահը հպարտությամբ պատմում էր Եվրասիական տնտեսական միության եւ ԵՄ հետ միաժամանակ մերձեցման դրական փորձի մասին, Մոլդովայի վարչապետը բողոքում էր, որ Ռուսաստանը ճնշում է եւ նույնիսկ չի թողնում շնչել Մոլդովայում եվրաինտեգրման կողմնակիցներին, իսկ եվրահանձնակատարն անմեղ դեմքով պնդում էր, որ ԵՄ-ն երբեք ոչ մեկին որեւէ բանի չի դրդում եւ միայն հասցնում է հետ պահել ԵՄ անդամակցելու բոլոր ցանկացողներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։