Օձն ու նրա զուգընկերը զույգավորվում էին, երբ մարդիկ նրանց հայտնաբերեցին. ահա թե ինչով ավարտվեց այդ ամենը


02:30 , 19 փետրվար, 2018

Մալայզիական Բորնեո կղզու բնակիչները որսի ժամանակ գտան ընկած ծառ, որից տարօրինակ ձայներ էին գալիս, և ներսում պիթոններ հայտնաբերեցին:

Կտրելով ծառը՝ նրանք սպանեցին օձին ու նրա զուգընկերոջը և բերեցին գյուղամեջ: Ըստ տեղի ավանդույթի՝ պիթոնը համարվում է յուրահատուկ ուտեստ։ Այն պատրաստում են կրակի վրա և տապակում են բանջարեղենով, իսկ հետո՝ ուտում բրնձով:

Օձին հայտնաբերած 60-ամյա տղամարդը հպարտությամբ հայտարարեց, որ ամբողջ գյուղը մի քանի օր կսնվի ու քեֆ կանի սողունի մսով: