Նաոմի Քեմփբելը հաստատել է, որ հանդիպում է երիտասարդ ռեփերի հետ


18:20 , 18 փետրվար, 2018

Օրերս Նաոմի Քեմփբելը ցուցադրել է իր նոր ռեփեր ընկերոջը, ով հանդես է գալիս Scepta բեմական անունով։ 47-ամյա մոդելը իր 35-ամյա զուգընկերոջ հետ եկել էր NME Awards մրցանակաբաշխության արարողությանը։

47-ամյա մոդելի ընկերուհիներից մեկը պատմել է, որ Նաոմիի և Scepta-ի միջև սիրավեպը սկսվել է դեռևս աշնանը։ Հոկտեմբերին ռեփերն իր երկրպագուների հետ կիսվել էր Նաոմիի հետ նկարով և նկարի տակ սրտիկներ դրել։ Բացի այդ, իր բոլոր հարցազրույցներում նա առիթը բաց չի թողնում` Նաոմիի հասցեին հիացական արտահայտություններ անելու։

Image result for naomi Scepta

Հիշեցնենք, որ այս ամռանը Քեմփբելը հանդիպում էր եգիպտացի 61-ամյա ձեռնարկատեր Լուիս Կամիլերիի հետ, ում կարողությունը 150 միլիոն ֆունտ ստերլինգ է գնահատվում։ Նրանց մի քանի անգամ տեսել են լոնդոնյան ռեստորաններում միասին ընթրելիս։ Թվում էր, թե նրանց հարաբերությունները շատ հաջող էին զարգանում, սակայն թերևս ինչ որ բան Քեմփբելին դուր չեկավ, և նա նախընտրեց բաժանվել, ինչի համար այժմ բացարձակ չի զղջում։