Amazon-ը իր կապիտալիզացիայով գերազանցել է Microsoft-ին


14:40 , 18 փետրվար, 2018

2017-ին ամենաթանկարժեք բրենդը դարձած Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 2,6%-ով, ինչի շնորհիվ նրա կապիտալիզացիան աճել է մինչև 702,5 մլրդ դոլար:

Այսպիսով Amazon-ն իր կապիտալիզացիայով առաջին անգամ գերազանցել է Microsoft-ին (699,22 մլրդ դոլար փետրվար 14-ին) և այժմ գրավում է երրորդ տեղը ԱՄՆ-ի և աշխարհի ամենահայտնի ընկերությունների շարքում՝ իր կապիտալիզացիայով զիջելով միայն Apple-ին (գրեթե 850 մլրդ դոլար) և Alphabet-ին (Google՝ 744,7 մլրդ դոլար):

4-րդ տեղում գտնվող Microsoft-ին հաջորդում են չինական Tencent-ը և Facebook-ը: