Իրանում ինքնաթիռ է կործանվել


14:20 , 18 փետրվար, 2018
Իրանում ինքնաթիռ է կործանվել
Այսօր առավոտյան ժամը 8-ին 《Ասեման》 ավիաընկերությանը պատկանող 《ATR-72》 մոդելի ինքնաթիռը Թեհրանից Յասուջ թռչելիս Սպահանի հարավային շրջաններում կործանվել է։ Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Վթարի պատճառը առայժմ չի նշվում. ինքնաթիռը թռիչքից 50 րոպե անց դուրս է եկել ռադարների տեսադաշտից։