Մշակույթի ոլորտում ներդրումների առումով ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. Արմեն Ամիրյան


11:40 , 18 փետրվար, 2018

Tert.am-ը գրում է.

Միայն անցած տարի մշակույթի ոլորտում 2,800,000 հազարից ավելի դոլարային ներդրումներ են եղել` տարբեր նախագծերում` և՛ ժառանգության ոլորտում, և՛ ժամանակակից արվեստի, և՛ նոր թանգարանների ստեղծման ոլորտներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով հարցին, թե հաշվի առնելով կառավարության ներդրումների ներգրավման քաղաքականությունը մշակութային ոլորտում որքան են կազմել ներդրումները:

«Ես կարծում եմ, որ դա ռեկորդային ցուցանիշ է, քանի որ նախորդ տարիներին նման բան չի եղել`այդ ծավալի և չափերի»,- ասաց նա:

Արմեն Ամիրյանը հայտնեց, որ մշակույթի ոլորտում ընդհանուր աճը եղել է 31,3 տոկոս նաև ներդրումների հաշվին, քանի որ ներդրումները աշխուժացրել են ոլորտը: 

«Բայց ունենք ոլորտներ, որտեղ 40 տոկոս և ավելի աճ ենք ունեցել, մասնավորապես թանգարանների ոլորտը: Եթե առանձին դիտարկելու լինենք Ազգային  օպերային թատրոնը 51 տոկոսի աճ է արձանագրել, և տարբեր ՊՈԱԿ-ներ՝ ավելի բարձր տոկոսներ: Պարզապես ընդհանրացրած առումով 31,3 տոկոսի աճ ենք արձանագրել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։