Հղի Քլոե Քարդաշյանը գանգատվում է իր քույրերից


20:00 , 17 փետրվար, 2018

Քլոե Քարդաշյանը շուտով առաջին անգամ մայր կդառնա, այդ իսկ պատճառով երեխաներ ունեցող նրա քույրերը նրան բազմաթիվ խորհուրդներ են տալիս։

33-ամյա Քլոեն կդառնա աստղային ընտանիքից երրորդը, ով 2018 թվականին երեխա կունենա։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ Քլոեն և նրա ընտրյալը՝ 26-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը, որդու են սպասում։

Վերջին հարցազրույցներից մեկում Քլոեն բողոքել է Քիմից և Քորթնիից, ովքեր երեքական երեխա ունեն։ Նա հայտնել է, որ քույրերը տանջում են իրեն մայրությանը վերաբերող խորհուրդներով։

Մի անգամ, չդիմանալով խորհուրդների առատությանը, Քլոեն չի դիմացել և քույերին հորդորել է լռել և անձամբ հետևել իրենց իսկ խորհուրդներին։