Մեզ հայտնի մուլտֆիլմերի հեղինակ Ջոզեֆ Բարբերան


13:29 , 17 փետրվար, 2018

ԱՄՆ-ում 2006 թ. մահացավ 95-ամյա Ջոզեֆ Բարբերան: Նրա կողմից ստեղծված «Ֆլինսթոունների ընտանիքը», «Սկուբի Դուն», «Յոգին և Մաջիլա-Գորիլան» մուլտֆիլմերի կերպարները քաջ հայտնի են, բայց բոլորից վաղ հայտնի էին կատու Թոմն ու մկնիկ Ջերին: «Թոմն ու Ջերին» եթեր է դուրս եկել 1940 թվականին:

Բարբերայի հետ սերիալի վրա աշխատել է նաև նրա անփոխարինելի գործընկեր Ուիլյամ Խանը (նա մահացավ 90 տարեկան հասակում): «Թոմն ու Ջերին» դարձավ նրանց համատեղ աշխատանքի առաջին փայլուն արդյունքը, որը 14 անգամ ներկայացվեց Օսկարի մրցանակաբաշխությանը և ստացավ 7 արձանիկ: