Էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր գիրք կարդալ: Էլեկտրոնային գիրքն ավելի հարմար է օգտագործել, իսկ տպագիր գիրքը մինչև ձեռքդ չառնես, հեղինակին չես հասկանա


17:32 , 30 ապրիլ, 2013

Ժամանակի ընթացքում փոխվում են ոչ միայն ընթերցելու չափանիշները, այլեւ կրիչները: Ընթերցասերները չեն կողմոնորոշվում` ընտրել գիրք կարդալու ժամանակակի՞ց, թե՞ ավանդական միջոցները: Մանկավարժ Լուսիկ Գասպարյանը կտրականապես դեմ է էլեկտրոնային գրականությանը, նա պնդում է, որ հենց էլեկտրոնային տարբերակն է ընթերցողից գիրքը հեռացնում: Նա համոզված է, որ մինչև գիրքը ձեռքդ չառնես, հեղինակին չես հասկանա: Իսկ Լևոն Անանյանն ու մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը պնդում են, որ էլեկտրոնային գրականությունն ավանդական գրքին երբեք մրցակից  չի կարող դառնալ: