Կարեն Կարապետյանը մեկնել է Մոսկվա. սպասվում են հանդիպումներ հայ եւ ռուս գործարարների հետ


21:40 , 16 փետրվար, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում: Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաեւ ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունը: