Քրդերին հաջողվել է խոցել թուրքական թռչող սարք, որի վրա առկա էր հենց Էրդողանի ստորագրությունը


12:46 , 16 փետրվար, 2018
Սիրիայի Աֆրինի շրջանի «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) վերջին ամենաշոշափելի ձեռքբերումն իրենց դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողությունը նախաձեռնած թուրքական ԶՈւ-ի և նրանց կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր խմբավորումների դեմ առավելապես խորհրդանշական-քարոզչական տեսանկյունից է, քան ռազմական-մարտավարական:
Այսպես՝ քրդերին հաջողվել է խոցել թուրքական հետախուզական-հարվածային Bayraktar Tactical UAS տեսակի անօդաչու թռչող սարք, որի վրա առկա է հենց Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի ստորագրությունը: Իսկ մարտադաշտում վերջին օրերին ընթացող զարգացումները բնավ էլ քրդերի օգտին չեն...