Մի բան էն չի…երևի «ժողովուրդը ժողովուրդ չի»


15:09 , 30 ապրիլ, 2013

Շատ վատն ենք մենք… Սենց վատ ժողովուրդ միայն մենք ենք…
Իսկ մեր «քաղաքական գործիչները» շատ լավն են, բայց մենք՝ վատը: Ում լսում ես՝ ժողովրդի կողքին է, մանկուց երազել են, որ մենք լավ ապրենք, նորարարական առաջարկներով են հանդես գալիս, ամբողջ օրը ման են գալիս քաղաքի փողոցներում և շփվում ժողովրդի հետ: Վերջիվերջո նոր գաղափարներ են առաջ քաշում և ցույց տալիս մեզ ճիշտ ու արդար ճանապարհը: Հրապարակներում, գրասենյակներում ծառայում են ժողովրդին, ներկայացնում իրենց ֆանտաստիկ ծրագրերը: Չեն խնայում իրենց առողջությունը և ամբողջ օրը գոռում` արդարություն, իշխանությունը ժողովրդինն է, ժողովուրդը պետք է լավ ապրի, քննադատում են սխալ գործողներին` պաշտպանելով ժողովրդին: Չէ, հաստատ իրանք լավն են, և ես արդեն համոզվեցի, որ ժողովուդրն է վատը: Չէ՛, հաստատ մի բան էն չի… երևի «ժողովուրդը ժողովուրդ չի»: