Samsung-ը հրապարակել է Galaxy S9-ի առաջին թիզերը (Video)


14:10 , 15 փետրվար, 2018

Ittrend.am-ը գրում է.

Galaxy S9 և S9+ սմարթֆոնների շնորհանդեսին ընդառաջ Samsung-ը մեկնարկել է իր գովազդային արշավը և սկզբի համար  YouTube–ում հրապարակել է 15 վայրկյան տևողությամբ թիզերներ` յուրաքանչյուրում որևէ առանցքային ֆունկցիայի վրա շեշտադրումով։ Ընկերությունը դրանք կներկայացնի Բարսելոնայում կայանալիք MWC 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսում փետրվարի 25–ին։

Առաջին տեսանյութով ակնարկում է Galaxy S9–ով կադրը «սուպերդանդաղեցնելու» հնարավորությունը։ Նախանական տվյալներով` այն մեկ վայրկայնում կկարողանա նկարել մինչև 1000 կադր, որը թույլ կտա շարժումը «դանդաղեցնել» 40 անգամ։

Երկրորդում ընդգծված է վատ լուսավորության պայմաններում որակյալ լուսանկարներ ստանալու հնարավորությունը։ Ինչպես սպասվում է, սարքը 12 Մպ տեսախցիկ կունենա (f/2,4 — f/1,5 հնարավորությամբ), որը կկարողանա նկարել 4K Ultra HD տեսանյութեր` մեկ վայրյանում 60 կադր արագությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ