Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. հեռացված աշակերտը 17 մարդ է սպանել (Photo, Video)


09:30 , 15 փետրվար, 2018

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում երիտասարդը կրակ է բացել աշակերտների ուղղությամբ՝ սպանելով 17 մարդու, այդ թվում՝ մեծահասակների: 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հրաձիգը, որն օգտագործել է AR-15 ինքնաձիգ, եղել է դպրոցից հեռացված աշակերտներից:

Ֆլորիդայից սենատոր Բիլ Նելսոնը պատմել է, որ հրաձիգը՝ 19-ամյա Նիկոլաս Կրուզը, միտումնավոր միացրել է հրդեհի տագնապի ազդանշանը, որպեսզի «Սթոունմեն Դուգլաս» ավագ դպրոցի աշակերտները դուրս գան դասարաններից ու զոհերը հնարավորինս շատ լինեն:

Associated Press-ի փոխանցմամբ՝ Կրուզը կրել է գազի դիմակ, նրա մոտ եղել են բազմաթիվ ծխային նռնակներ:

Nikolas Cruz, 19, was arrested after he stormed Marjory Stoneman Douglas High School in Parkland on Wednesday afternoon armed with an assault rifle

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ