Ահա թե ինչպես մի պահ իրականացավ փախստական երեխաների երազանքը


08:00 , 15 փետրվար, 2018

Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի երազանքներ ունենալու, և ոչ ոք իրավունք չունի նրանց զրկել այդ հնարավորությունից: Այդ պատճառով շատ հումանիտար կազմակերպություններ անում են ամեն ինչ, որպեսզի երեխաներին հնարավորություն տան երազելու:

The International Rescue Committee-ը կազմակերպեց ֆոտոնախագիծ, որում մասնակցում էին սիրիացի աղջիկներ, որոնք պատերազմական իրավիճակների պատճառով ապրում են Հորդանանում:

Նկարահանումների շրջանակներում երեխաները հնարավորություն էին ստանում փորձելու այն մասնագիտությունները, որոնց մասին երազում են:

Աղջիկներից մեկը ցանկանում էր լուսանկարիչ դառնալ, մյուսը՝ ինժեներ, մեկ այլ աղջիկ՝ տիեզերագնաց: Այս ֆոտոնախագիծը նրանք հաստատ չեն մոռանա երբեք: